Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը ուկրաինական հակամարտության կարգավորման ԱՄՆ խաղաղության ծրագրի բազմաթիվ դրույթները որակել է Ռուսաստանի համար ընդունելի, մինչդեռ եվրոպական ծրագիրը անվանել է ոչ կառուցողական է և Մոսկվային չհամապատասխանող։ Ըստ ՈՒշակովի՝ Մոսկվան խաղաղության ծրագրի շուրջ քննարկումներ սկսելու կոնկրետ առաջարկ դեռևս չի ստացել. ենթադրվում է, որ ամերիկացիները կկապվեն Մոսկվայի հետ՝ անձամբ հանդիպելու և քննարկումներ սկսելու համար։               
 

Ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա նրանք չեն հասնելու իրենց նպատակին

Ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա նրանք չեն հասնելու իրենց նպատակին
24.11.2025 | 14:57

Թուրքիայի Սելջուկ համալսարանում կայացած սիմպոզիումի ժամանակ Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ծերակույտի խորհրդի նախագահ Բինալի Յըլդըրըմը նշել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որպես Միջին միջանցքի բաղկացուցիչ մաս, թյուրքական աշխարհի զարգացման կարևոր գործոն է։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի արևմտյան շրջաններն ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը միացնող երթուղու բացումը հնարավորություն կտա ամբողջությամբ բացահայտել թյուրքական աշխարհի ներուժը, «որի ռեսուրսներն ու հարստությունները կօգտագործվեն թյուրք ժողովուրդների բարօրության համար»։

«Զանգեզուրի միջանցքը հատուկ կարևորություն ունի թյուրքական աշխարհի ապագայի համար»,- նշել է Յըլդըրըմը։

Ծերակույտի խորհրդի ղեկավարը կարևոր համարեց նաև 34 տառից բաղկացած ընդհանուր թյուրքական այբուբենի լիարժեք կիրառման հարցը, որը ևս մեկ քայլով կմոտեցնի ընդհանուր թյուրքական աշխարհի ինտեգրացիան։

«Ընդհանուր թյուրքական այբուբենի վերաբերյալ աշխատանքային հարցերը համաձայնեցված են։ Այսօր կարևորն այդ այբուբենը գործնականում կիրառելն է։ Ամեն ինչ կախված է առանձին երկրների քաղաքական կամքից և հանձնառությունից այն ներդնելու համար։ Դրան ժամանակ է պետք»,- նշել է Բ. Յըլդըրըմը՝ ընդգծելով, որ նոր այբուբենի շնորհիվ ԹՊԿ երկրների բնակիչները կարողանալու են կարդալ ցանկացած թյուրքական լեզվով։

Նա կարևորել է նաև թյուրքական ինտեգրման օրակարգում ներառված այլ հարցեր՝ ընդհանուր թյուրքական աշխարհի պատմության դասագրքերի մշակումը, մաքսային ընթացակարգերի պարզեցումը, ենթակառուցվածքների զարգացումը։

Մի խոսքով, ստացվում է, որ մենք այս միջավայրում Թուրքիայի պատկերացմամբ լավագույն դեպքում ստիպված պիտի լինենք ձուլվել ընդհանուր պատկերի մեջ առանց դիմադրության իրավունքի։

Բայց` ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա նրանք չեն հասնելու իրենց նպատակին։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 542

Մեկնաբանություններ